Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 12:20 17-10-2025

Վագոնը մնացել է թունելում. մետրոյի «Շենգավիթ» կայարանում արտակարգ իրավիճակ է

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի մետրոպոլիտենի Շենգավիթ կայարանում արձանագրվել է արտակարգ միջադեպ։

Oragir.News-ին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ մետրոյի վագոնը ակնթարթորեն կանգ է առել թունելի մեջ և մի քանի րոպե մնացել է տեղում՝ առանց շարժվելու։

«Սարսափելի րոպեներ էին՝ կանգ առավ հենց թունելի մեջտեղում: բոլորս իրար վրա ընկանք, վախեցել էինք, ահաբեկվել։ Չէինք հասկանում՝ ինչն է պատճառը»,- պատմեց մեր զրուցակիցը։

Քաղաքացու խոսքով՝ նման իրավիճակը մի քանի անգամ է կրկնվել, մինչ վարորդը կապ է հաստատել կենտրոնի հետ և ստացել ցուցումներ՝ շարունակելու երթևեկությունը։

«Բազմիցս եմ օգտվել մետրոյից, բայց նման դեպքի երբևէ չեմ հանդիպել։ Այնքան էի խառնվել, որ չեմ հասկացել՝ որ կայարանում եմ իջել»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված