Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:04 16-10-2025

Շիրակի մարզում ապաստանած 10 արցախցի ընտանիք արդեն տուն ունի

Հայ Օգնության Միության 115-ամյակի առթիվ ՀՕՄ-ի անդամները Շիրակի մարզ էին այցելել։ Աշխարհի տարբեր ծայրերից Շիրակի մարզ այցելած 200 ՀՕՄ-ուհիները մասնակցել են Ախուրյան խոշորացված համայնքնի Բենիամին բնակավայրում տեղի ունեցած բնակարանամուտի արարողությանը։

Նշենք, որ Շիրակի մարզի Բենիամին, Ախուրիկ, Սարիար, Հացիկ և Բասեն գյուղերում ՀՕՄ-ի նախաձեռնությամբ կառուցվել են շուրջ 15 բնակարաններ` Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։

Հայ Օգնության Միության նախաձեռնությամբ 2025 թվականի փետրվարին մեկնարկել է «Հույսի օջախ» ծրագիրը, որի նպատակն է արցախցիներին ապահովել տներով և հնարավորություն տալ նրանց մնալ Հայաստանում։ Ծրագրի նպատակը արցախցիներին Հայաստանում պահելն է։ Այն իրականացվում է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության ֆինանսական աջակցությամբ և սփյուռքահայ կառույցների ու անհատների նվիրատվություններով։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին