Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:52 16-10-2025

Առաջարկում եմ 7-օրյա գործադուլ բոլոր տիպի գործերով ու վարույթներով. փաստաբան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը գրում է․

«Հարգելի՛ փաստաբաններ (ՀՀ փաստաբանների պալատ), մեր գործընկեր-փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին ձերբակալել են սոցիալական ցանցում կատարած գրառման համար, և պատրաստվում են նրան կալանքի նպատակով ներկայացնել դատարան։

Երեկ քննչական կոմիտեն (վստահաբար ղեկավարի իմացությամբ ու հավանությամբ (գուցե՝ հրահանգով)) ժամեր շարունակ խոչընդոտեց վարույթն իրականացնող մարմին ժամանած փաստաբանների մուտքը և թույլ չտվեց վստահորդների հետ տեսակցել։

Թեև առերևույթ առկա էր ՀՀ քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածի (Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով) հանցակազմը, սակայն դեռևս հաղորդում «գրող» և «գործ» հարուցող չի եղել։

Ռեժիմը քանդել և քանդելու է բոլոր ինստիտուտները. եթե հանդգնել են կործանել 1700-ամյա ինստիտուտը, ապա մեր պալատի (մեզնից յուրաքանչյուրի) «հնազանդեցնելու» հերթը ևս գալու։ Կարող ենք լուռ հետևել, և սպասել թե երբ է մեր հերթը գալու կամ … Սկզբի համար առաջարկում եմ 7-օրյա գործադուլ բոլոր տիպի գործերով ու վարույթներով։ Սիրով կմիանամ գործընկերներիս կողմից ընդունելի ցանկացած այլ մոտեցման»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում