Ներքին 1 տարի առաջ - 20:37 16-10-2025

«Ինեկոբանկ»-ի լատինատառ հաղորդագրությունը` շփոթմունքի պատճառ

Զեղծարարության և խարդախության դեպքերը շատացել են երկրում, երբ որևէ բանկի անունից հաղորդագրություններ են ուղարկում քաղաքացիներին, փորձում մոլորեցնել և գումար շորթել։

Oragir.News-ը շատ ահազանգեր է ստանում քաղաքացիներից այսպիսի դեպքերի մասին։ Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Նիկողոսյանը նույնպես բախվել է նման խնդրի, «Ինեկոբանկ»-ից լատինատառ հաղորդագրություն է ստացել, բայց կասկասծել է, որ սա կրկին զեղծարարություն է։

Oragir.News-ը փորձեց ճշտել՝ կե՞ղծ է հաղորդագրությունը, թե՞ իրական։

Ոսումնասիրելով մեր տրամադրած տեղեկությունները, բանկից պարզաբանեցին, որ Աննա Նիկողոսյանի հրապարկման մեջ նշված հեռախոսահամարը պատկանում է Ինեկոբանկ ՓԲԸ-ի Պրեմիում հաճախորդների սպասարկման մենեջերներին, և որևէ զեղծարարության վարկած այս դեպքում առկա չէ։

Մեզ խոստացան հաճախորդի հետ կապ հաստատել և պարզաբանել թյուրիմացությունը։

Նշենք, որ օգտատիրոջ համար կասկածի տեղիք է տվել լատինատառ հաղորդագրությունը, ինչը կարելի էր, և պարտադիր էր գրել հայատառ՝ հարգելով Լեզվի մասին ՀՀ օրենքը։

Ավելի ուշ տեղեկացանք, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից կապ են հաստատել նաև օգտատիրոջ հետ և պարզաբանել իրավիճակը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին