Ներքին 1 տարի առաջ - 17:40 16-10-2025

ԿԳՄՍՆ ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել Կիրանց, Առաքելոց և Դեղձնուտ վանական համալիրներ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դժվարամատչելի վայրերում գտնվող, այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ այցելության շրջանակում մշտադիտարկվել են Կիրանց, Առաքելոց, Մակարավանք, Դեղձնուտ վանական համալիրները, Մորո Ձորո (Ծռվիզ), Աղավնավանք եկեղեցիները։

Մշտադիտարկման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել նաև Կիրանց և Առաքելոց վանական համալիրների ներսում գտնվող որմնանկարներին։

Մշտադիտարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ վերականգնվող Մակարավանք վանական համալիրի գավիթի ծածկի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։

Նախարարությունից վստահեցնում են, որ մշտադիտարկման արդյունքները հաշվի կառնվեն հաջորդ տարիներին հուշարձանների վերականգնման ծրագրերում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ