Ներքին 11 ամիս առաջ - 21:26 15-10-2025

Զգուշացեք համացանցում վաճառքի հայտարարությունով կապ հաստատած «գնորդների» ծուղակներից. ՆԳՆ–ն զգուշացնում է

ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են համացանցի միջոցով խաբեության մասին.

«Կրկին հիշեցնում ենք՝ զգուշացեք համացանցում Ձեր կողմից տեղադրված ապրանքի վաճառքի հայտարարությունով Ձեր հետ կապ հաստատած «գնորդների» ծուղակներից։

Եթե Ձեզ հետ կապնվել են հեռահաղորդակցման հավելվածի միջոցով («Whatsapp», «Viber», «Telegram» և այլն) և առաջարկում են Ձեր կողմից վաճառվող ապրանքը գնելու, գումարը իբր Ձեր բանկային քարտին փոխանցելու կամ վաճառվող ապրանքի առաքման համար էլեկտրոնային պայամանագիր կնքելու համար տրամադրել Ձեր բանկային քարտի տվյալները, այդ թվում նաև SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը՝ լուսանկարների տեսքով կամ «գնորդի կողմից» ուղարկված հղումով մուտքագրելով անձնական և բանկային քարտի տվյալները ՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՎՍՏԱՀԵՔ:

Արդյունքում այս եղանակով հանցագործները ձեռքբերելով բոլոր անհրաժեշտ տվյալները՝ հափշտակում են Ձեր բանկային հաշվում առկա գումարները:

Խուսափելու համար հափշտակության զոհ դառնալուց՝

Երբեք մի տրամադրեք Ձեր բանկային քարտի լուսանկարները երրորդ անձանց

Երբեք մի մուտքագրեք Ձեր բանկային քարտի տվյալները և SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը որևէ կասկածելի կայքերում օրինակ՝ list.ordert.online; https://globbing.resewi-l.cfd; haypost.orderyc.online; yandex.info-trackings.com՝

Իսկ եթե արդեն իսկ դարձել եք նմանատիպ հանցագործության զոհ՝

Անմիջապես կապվեք Ձեր բանկային քարտը սպասարկող ընկերության հետ,

Հայտնեք ոստիկանությանը հանցագործության դեպքի մասին

Պահպանեք հանցագործների հետ վարած նամակագրությունը` իրավապահ մարմիններին ներկայացնելու համար

Համացանցում Ձեր անվտանգության ապահովումը սկսվում է Ձեր զգոնությունից»,– նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի