Ներքին 1 տարի առաջ - 11:05 14-10-2025

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականությունը

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Փարիզ-Սակլե համալսարանի (Université Paris-Saclay) մի խումբ ուսանողների, այս մասին ասված է Ֆրանսիայի ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեսպան Խաչատրյանը ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, երկրի դերը միջազգային հարաբերություններում և հարևան երկրների հետ հարաբերությունները։

«Անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրին և դրա կարևորությանը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպան Խաչատրյանը խոսել է նաև հայ-ֆրանսիական պատմական հարաբերություններից և ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններով Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունից:

Դեսպանության փոխանցմամբ՝ բանախոսության ավարտին ՀՀ դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին՝ անդրադառնալով նաև Հայաստանի հարաբերություններին Եվրոպական միության հետ, առաջիկայում Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի համաժողովին (COP17) և Հայաստանին առնչվող երկկողմ և բազմակողմ այլ հարցերի։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ