Ներքին 1 տարի առաջ - 18:49 13-10-2025

Սևանա լճի մակարդակը իջել է 3 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով և կազմել՝ 1900.37 մ (12.10.25 թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 2 սմ-ով։

Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.277 մլն խմ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը ներառյալ՝ 106.427 մլն խմ:

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հոկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.000 մլն խմ, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հոկտեմբերի 12-ը ներառյալ՝ 180.965 մլն խմ:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ