Ներքին 1 տարի առաջ - 17:00 13-10-2025

Հարգված և ադեկվատ ամուսիններ էին. նոր մանրամասներ` Արամուսում սպանության մասին

Հոկտեմբերի 12-ին Արամուսում առեղծվածային պայմաններում սպանված ամուսիններն Արամուսի համայնքապետարանի աշխատակցի խոսքով՝ երբևէ գյուղում խնդիր չեն ստեղծվել, եղել են հարգված ընտանիք գյուղում:

«Մահացածները բնիկ Արամուսից են: 50 տարեկան մարդիկ էին, մշտապես մեր գյուղում են ապրել 4 չափահաս երեխաներ՝ 3 աղջիկ և 1 տղա ունեին: Աղջիկները ամուսնացած են, իսկ տղան՝ նշանված։ Նորմալ, ադեկվատ մարդիկ էին, առողջական խնդիրներ չունեին և աշխատող էին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արամուսի համայնքապետարանի աշխատակիցը։

Աշխատակիցն ասաց նաև, որ երբեք չի լսել, թե գյուղում պարտքեր, խնդիրներ ունենային կամ գյուղացիների հետ վեճեր։ Ամուսինը գյուղում հարգված մարդ է եղել:

Աշխատակիցը նշեց նաև, որ մահացածները աշխատել են դաշտերում, որտեղ և նրանց մահացած են հայտնաբերել: Համայքապետարանի աշխատակցի խոսքով` ամուսինը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով, այդ թվում՝ անասունների մորթով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության տարբեր բաժիններում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել են դիեր:

Հիշեցնենք նաև, որ հանցագործությունից մի քանի ժամ անց ոստիկանները Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել են Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածյալին, որը 61-ամյա տղամարդ է:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ