Ներքին 1 տարի առաջ - 13:40 13-10-2025

Բացահայտել է վերջին տարիների ամենաաղմկահարույց ավազակային հարձակումը․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ հայտնաբերել ու բացահայտել են այս տարվա, կարելի է ասել, ամենաաղմկահարույց, խոշոր չափի գողության փորձի դեպք, ինչպես նաև՝ զինված ավազակային հարձակում, որի մասնակիցների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 10-ին ոստիկանության քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քեռու փողոցի հասցեներից մեկում ատրճանակներով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Նշված հասցե են ժամանել քրեական և համայնքային ոստիկանները, և տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:

Ռուսաստանի Դաշնության, ինչ-որ զինվորական համազգեստով, դիմակավորված 4 անձ, ովքեր եղել են ատրճանակներով մտել են Քեռու փողոցի 67 հասցեում գտնվող սեփական տուն, որի սենյակները տան տերը որպես կացարան վարձակալական հիմունքներով տրամադրել է քաղաքացիներին ու նրանց նկատմամբ կատարել են ավազակային հարձակում՝ տանելով բջջային հեռախոսներ, խոշոր չափի գումար և դիմել փախուստի:

Նույն օրը դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածները Չինաստանի քաղաքացիներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ