Ներքին 11 ամիս առաջ - 18:07 10-10-2025

Ջրականի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման։

Վճիռն այսօր՝ հոկտեմբերի 10-ին հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։

Այս մասին հայտնում է «Հետք»-ը։

Ուղիղ 5 տարի առաջ այս նույն օրը՝ 2020-ի հոկտեմբերի 10-ին է հակառակորդը հարձակվել Խուռհատ սարի վրա, որտեղ տեղակայված էր Ջրականի 5-րդ գումարտակը, մեծամասամբ՝ նորակոչիկներ։

Ըստ վկայությունների՝ Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։ Ուղիղ 5 տարի անց նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատապարտվեց ազատազրկման։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը