Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 11 ամիս առաջ - 12:00 10-10-2025

Հատիսի գագաթից քաղաքացիները հեռանում են հավատով, որ այս նախաձեռնությունը կմիավորի աշխարհասփյուռ հայերին․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․

Ազգային վերածննդի և ներքին համերաշխության գաղափարը միավորել է հազարավոր մարդկանց Հայաստանի բոլոր մարզերից՝ Տավուշից մինչև Շիրակ, Սյունիքից մինչև Լոռի, ինչպես նաև մայրաքաղաք Երևանից։

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքներին միանալու ցանկացող քաղաքացիների հոսքը օրեցօր ավելանում է։ Մարդիկ աշխատում են շինարարների կողքին՝ հավատալով, որ յուրաքանչյուր դրված քար իրենց անձնական ներդրումն է այս պատմական նախաձեռնության իրականացման գործում։

Հատիսի գագաթից քաղաքացիները հեռանում են հավատով ու հույսով, որ այս նախաձեռնությունը կմիավորի աշխարհասփյուռ հայերին և համախմբված ջանքերով մեր երկիրը ավելի ճանաչելի կդարձնի ամբողջ աշխարհում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը