Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:40 09-10-2025

Onex vs Globbing. ով է խաբում հանրությանը

Հոկտեմբերի 2-ին Globbing-ը հայտնեց, որ հեղափոխական և եզակի նորարարություն է բերել օնլայն գնումների ոլորտ՝ գործարկելով Drive Thru՝ առանց ավտոմեքենայից իջնելու ծանրոցը ստանալու ծառայությունը։ Ընկերությունը հրապարակեց տեսանյութ, թե ինչպես է ծառայությունն արդեն աշխատում։

Օրեր անց Onex-ի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը ակնարկեց, որ իրենց գաղափարը գողացել են և հրապարակել են չեղած բան։ Երկու ընկերություններն էլ գովազդային հոլովակներում պնդում են, որ Drive Thru ֆորմատն առաջինն են առաջարկել, սակայն ժամանակագրությունն ու փաստերն այլ բանի մասին են վկայում։

Oragir.News-ը փորձել է հասկանալ այս երկու խոշոր ընկերությունների՝ Globbing-ի և Onex-ի միջև ստեղծված այս իրավիճակը զուտ PR մրցավազք է, թե անազնիվ մրցակցություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութը պատրաստ լինելուց հետո մեզ հետ կապ են հաստատել Globbing ընկերությունից և ցանկացել իրենց տեսակետից էլ ներկայացնել։

Շուտով կլինի նաև շարունակություն։

Հ.Գ.: Ռեպորտաժն արդեն պատրաստ էր, երբ Oragir.News-ի հետ կապ հաստատեցին Globbing ընկերությունից և ցանկացան ներկայացնել իրենց տեսակետը ևս։ Մեր ընթերցողներին այն կներկայացնենք վաղը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ