Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 09-10-2025

Նիկոլը բանուգործ չունի, դրա համար էլ Բրյուսելում հեծանիվ ա քշում․ հարցում

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հեծանիվ է վարել: Այս մասին հայտնել է նա՝ սոցցանցի իր էջում տեսանյութ հրապարակելով:

«Իհարկե օտարերկյա քաղաքներում հեծանվային զբոսանքները օգտակար են ոչ միայն ֆիզիկական ակտիվության, այլև քաղաքի ենթակառուցվածքի ոչ միայն հեծանվային, այլև ընդհանրապես ենթակառուցվածքի և քաղաքային կյանքի կազմակերպման մասին գիտելիքներս ավելացնելու առումով»,- ասել է Փաշինյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում ևանցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Փաշինյանը Բրյուսելում կրկին հեծանիվ քշել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ այլ բան չունի անելու, այդ պատճառով էլ հեծանիվ է վարում, որոշներն էլ դժվարացան պատասխան տալ։

«Դե սիրում ա հեծանիվ քշել, բանուգործ չունի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ նորմալ երևույթ է։ «Մարդ ա, սիրտը ուզել ա քշել ա։ Նորմալ երևույթ ա, ստեղ քշել ա, ուզել ա ընդեղ էլ քշի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է Բրյուսելում հեծանիվ քշեր։ «Ինքը չպետք է քշեր,ես գտնում եմ այդպես։ Վերջապես պետության վարչապետ ես պետք է մի քիչ սոլիդ պահես քեզ»,- ասաց նա։

«Բացի դրանից, ինքն ուրիշ բան անել չգիտի, ինչ կարում ա՝ անում ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը