Արտաքին 10 ամիս առաջ - 15:45 09-10-2025

Դուշանբեում սկսվել են Պուտինի ու Ալիևի բանակցությունները

Ռուսասատանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը սկսել են բանակցությունները։ Ռուսաստանի նախագահը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Դուշանբեի «Կոխի Սոմոն» նստավայրում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Պուտինն առաջարկել է Ալիևին նախ քննարկել ադրբեջանական AZAL-ի ինքնաթիռի վթարի հետ կապված իրավիճակը, հաղորդում է ТАСС-ը։

Պուտինը հիշեցրել է Ալիևին, որ արդեն ներողություն է խնդրել նրանից Ռուսաստանի երկնքում AZAL-ի ինքնաթիռի հետ կապված ողբերգության համար։

Ամենից շատ դիտված