Ներքին 10 ամիս առաջ - 16:30 08-10-2025

Սրբուհի Գալյանը գաղտնի Գյումրի է եկել, խուսափել լրագրողներից

Oragir.News-ի տեղեկություններով` արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը այսօր Գյումրիում է եղել։ Նախարարը իր այցը գաղտնի է պահել լրագրողներից, բայց սոցցանցի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ տեղեկացրել է, որ Գյումրիում է։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Գալյանը շրջել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի շենքում տեղակայված պրոբացիայի և նոտարական ծառայությունների բաժիններով։

Oragir.News-ի տեղեկություններով` Սրբուհի Գալյանի այցը պատահական չէ, այն կատարվում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ սկսված իշխանական հարձակումների ֆոնին։