Ներքին 1 տարի առաջ - 15:10 08-10-2025

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ հանդիպման ընթացքում Կարեն Սարգսյանը ներկայացրել է մարզում ընթացող ծրագրերը, որոնք իրականացվում են դպրոցաշինության, առողջապահության, ճանապարհաշինության, ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի կառուցման և արդիականացման, գյուղատնտեսության , ջերմոցաշինության, վերականգնվող էներգիայի և տուրիզմի ոլորտներում։

Դեսպան Մոնրոյ-Վինթերն ընդգծել է, որ պատրաստ է աջակցել գործարար կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։

Կողմերը հայտնել են համագործակցության զարգացման ու խորացման պատրաստակամություն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան