Ներքին 2 տարի առաջ - 21:19 15-11-2023

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ԱՄՆ «Հայ դպրոց հիմնադրամի» նախագահին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ «Հայ դպրոց հիմնադրամի» նախագահ Մոնեհ Տեր- Գրիգորյանին՝ նրա հետ քննարկելով համագործակցության ընթացքի եւ շարունակման հետ կապված հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հիմնադրամի նախագահը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք վերջին տարիների ընթացքում իրենց կազմակերպության միջոցներով իրականացվել են Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում։

Մոնեհ Տեր-Գրիգորյանի ներկայացմամբ՝ «Հայ դպրոց հիմնադրամը» Հայաստանում արդեն քսան տարվա գործունեության պատմություն ունի, եւ այդ ընթացքում նրա աջակցությամբ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ եւ փոքրաքանակ աշակերտական կազմով 66 հանրակրթական դպրոցներ, մի շարք նախադպրոցական հաստատություններ ապահովվել են անհրաժեշտ գույքով եւ այլ պարագաներով։

Հիմնադրամը մարզում սկսել է նաեւ դպրոցական ճաշարանների գույքով ապահովման աշխատանքներ։

Գեղարքունիքի մարզից այս պահի դրությամբ հիմնադրամին է դիմել չորս հանրակրթական դպրոց՝ աշակերտական սեղան-նստարան, ուսուցչական սեղան, աթոռ, պահարան եւ այլ գույք ձեռք բերելու նպատակով։ Մինչեւ տարեվերջ կհստակեցվի այդ դպրոցների վերջնական թիվը, եւ հաջորդ տարվանից կմեկնարկեն գույքի տրամադրման աշխատանքները։

Մարզպետը Մոնեհ Տեր- Գրիգորյանին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մարզում իրականացվող այն ծրագրերը, որոնք ուղղված են դպրոցաշինությանը, կրթահամալիրների կառուցմանը, կրթության որակի բարելավմանը:

Կարեն Սարգսյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ «Հայ դպրոց հիմնադրամի» միջեւ առկա համագործակցությունը կշարունակվի առանց ընդհատումների, երկուստեք փոխըմբռնման պայմաններում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը