Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 08-10-2025

Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել. Հրապարակ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ Սիվիլնեթի տաղավարում հայտարարել էր, որ քաղաքական համագործակցություն է սկսում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ, որը կարող է լինել վարչապետի թեկնածու։

Ուշագրավ է, որ այս համագործակցության մասին երեկ տեղյակ չէին Վանեցյանի կուսակցությունում, կուսակցության վարչության անդամ Սոս Հակոբյանը մեր հարցից զարմացավ, ասաց, որ տեղյակ չէ, ապա գրառում արեց Ֆեյսբուքում, թե իրենք ողջունում են Բաբայանի կողմից Էջմիածնի քաղաքապետի իրենց թեկնածուին պաշտպանելու քայլը, սակայն․ «Դրանից դուրս որեւէ քննարկում չենք ունեցել»։

Մեր աղբյուրներն ասում են, որ Սամվել Բաբայանը տարբեր քաղաքական ուժերի է դիմել՝ առաջարկելով համագործակցություն, դրա դիմաց խոստանալով արցախցիների ներուժն իրենց օգտին մոբիլիզացնել:

Անգամ իշխանական ինչ-որ օղակների հետ է քննարկումներ ծավալել, սակայն բոլորը զգուշորեն են նրա առաջարկներին մոտեցել, քանի որ կասկածել են, թե Բաբայանը արցախցիներին մոբիլիզացնելու հնարավորություններ ունի։

Իսկ Վանեցյան-Բաբայան համագործակցությունը ոմանց մոտ հատկապես տարակուսանք է առաջացրել, քանի որ Սամվել Բաբայանը ժամանակին մեղադրում էր Վանեցյանի խնամուն` Արցախի նախկին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանին հանձնելու հարցում։ Թե ինչպես է ստացվելու այս երեք անձի համագործակցությունը, դժվար է ասել։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
15:29 Զելենսկին հայտնել է՝ որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները