Ներքին 10 ամիս առաջ - 23:04 07-10-2025

Սրբուհի Գալյանն արձակուրդ է գնում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արձակուրդ է մեկնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումը ստորագրել է այսօր՝ հոկտեմբերի 7-ին։

Նախարարին արձակուրդ կտրամադրվի 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-14-ը ներառյալ:

Սրբուհի Գալյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի նրա տեղակալ Տիգրան Դադունցը: