Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:55 07-10-2025

Իմ թիմը մասնակցելու է 2026թ. ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան

«2021-ի ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ-որ չափի ազդեցություն ու ինչ-որ մի զանգվածի կոնսոլիդացման հնարավորություն: Բավարա՞ր են իմ մասնակցության ձայները, ոչ, կուզենայի՞նք, որ այլ ուժեր ստեղծվեն, որոնց հետ համագործակցությունը կբերի իրավիճակի փոփոխության, այո: Ինչ վերաբերում է ինձ, իմ թիմը մասնակցելու է»,- խոսելով 2026-ի ԱԺ ընտրությունների մասին՝ ասել է Ռոբերտ Քոչարյանը:

«Ի՞նչն է ավելի լավ՝ դու չերևաս քո դեմքով, բայց բոլոր որոշումները կայացնողը լինես, թե՞ քո դեմքով երևաս: Ինչ վերաբերում է իմ դեմքով մասնակցելուն, ապա՝ եթե մեր թիմում հայտնվի մեկը, որը սոցիոլոգիայով ավելի շատ ձայներ կարող է հավաքել, միայն ուրախ կլինեմ»,- հավելել է նա:

Քոչարյանը նաև նշել է, որ իրենք հիմա որոշում չունեն, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին: «Չենք քննարկել։ Ֆորմատի վերաբերյալ որոշումները կլինեն հունվար-փետրվար ամիսներին, ավելի շուտ չարժի քննարկել։ Չեմ ուզում հիմա մտնենք նախընտրական տրամադրությունների մեջ։ Իսկ թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը՝ կախված է հետևյալից՝ ով կունենա առավելագույն շանսեր՝ սոցիոլոգիայի համաձայն»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին