Ներքին 10 ամիս առաջ - 17:00 06-10-2025

Միացե՛ք մեզ հանուն ձեր ընտանիքների ու մեր հայրենիքի․ Արման Թաթոյանը քաղաքականություն է մտնում

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը մտնում է քաղաքական դաշտ։ Նա հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ ասվում է.

«Մեզ պարտադրում են երկու ճանապարհ և համոզում, որ ամեն ինչ վաղուց որոշված է, սերմանում անտարբերություն ու իրար նկատմամբ ատելություն։

Իմ կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։ Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության։

Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին։ Սա հայտ է խոսքին տեր լինելու բոլորով հանուն Հայաստանի աշխատելու մասին, ցույց տալու, որ կա ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք և կարող թիմ։

Պետք է միասին վերականգնենք քայքայված քաղաքական համակարգը և ձեւավորենք իրավունքի պետություն, կառուցենք հնարավորությունների երկիր, որտեղ հաջողությունը կախված է յուրաքանչյուրի տաղանդից ու աշխատանքից, հասարակություն, որը ոչ թե պառակտված է հակադրություններով, այլ միավորված է արդարության շուրջ։

Սա մեկ մարդու ճանապարհ չէ։ Պետք է իրար թև ու թիկունք լինենք, որ կարողանանք այդ ճանապարհն անցնել ավելի ուժեղացած։ Մենք պետք է միավորվենք ոչ թե հուսահատությունից դրդված, այլ հանուն հույսի։ Մենք դա անել կարող ենք, ուրեմն պետք է անենք։

Միացեք մեզ հանուն ձեր ընտանիքների, միացեք մեզ հանուն մեր հայրենիքի»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար