Ավելին 1 տարի առաջ - 21:18 06-10-2025

Չինաստանում 64 կգ քաշ ունեցող շունը ողջ է մնացել վրաերթից՝ «պաշտպանիչ ճարպի» շնորհիվ

Չինաստանի Հանչժոու քաղաքում 64 կգ քաշ ունեցող լաբրադոր շունը՝ Յուանյուան անունով, զարմանալի կերպով ողջ է մնացել մեքենայի վրաերթից հետո։

«Յունայթեդ Դեյլի» թերթի փոխանցմամբ՝ շունը պառկած է եղել ճանապարհի եզրին, երբ վարորդը, չնկատելով շանը «կույր գոտում», անցել է նրա վրայով։

Տեսախցիկների կադրերում երևում է, թե ինչպես է Յուանյուանը բարձրաձայն վնգստում մեքենայի տակ, մինչ հարևանները շտապում են օգնության։

Համատեղ ուժերով նրանք բարձրացրել են մեքենան՝ շանը անվտանգ դուրս բերելու համար։ Շունը անվնաս է եղել, սակայն, ըստ անասնաբույժի, չափազանց գեր։

Ռենտգենյան հետազոտությունները չեն հայտնաբերել կոտրվածքներ կամ ներքին վնասվածքներ, իսկ բժիշկները նշել են, որ շան «պաշտպանիչ ճարպը» իր վրա է վերցրել հարվածի մեծ մասը։

Թեև Յուանյուանը չի տուժել, անասնաբույժը խորհուրդ է տվել, որ նա սկսի նիհարել։ Սեփականատերը, արցունքների միջից ծիծաղելով, ասել է, որ շան ավելորդ քաշն «իրականում փրկել է նրա կյանքը»։

Դեպքը արագ տարածվել է համացանցում՝ դարձնելով Յուանյուանին իրական աստղ․ օգտատերերը կատակով գրում են, որ «երբեմն մի քիչ ճարպը իսկապես օգտակար է»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է