Արտաքին 1 տարի առաջ - 10:02 06-10-2025

ԵՄ-ն քննադատել է Վրաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունները

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը կոչ են արել Վրաստանի կառավարությանը և ընդդիմադիր քաղաքական ուժերին զսպվածություն ցուցաբերել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։

«Այս շաբաթ օրը (հոկտեմբերի 4-ին) Վրաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք տեղի ունեցան այլախոհության դեմ լայնածավալ ճնշման ֆոնին: Անկախ լրատվամիջոցների վրա ամիսներ շարունակ կատարված խուզարկությունները, քաղաքացիական հասարակությանը թիրախավորող օրենքների ընդունումը, հակառակորդների և ակտիվիստների բանտարկությունը, ինչպես նաև ընտրական օրենսգրքում իշխող կուսակցության օգտին կատարված փոփոխությունները կտրուկ նվազեցրել են մրցակցային ընտրությունների հավանականությունը», – կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ ասվում է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Այնտեղ նշվում է, որ «վրացական իշխանությունների կողմից միջազգային դիտորդներին, մասնավորապես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին անհապաղ հրավիրելուց հրաժարվելը խաթարել է ընտրական գործընթացի թափանցիկությունը և խոչընդոտել է հավաստի միջազգային մոնիթորինգին»։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ տեղական կազմակերպությունները ձեռնպահ են մնացել դիտարկումներից՝ ճնշող միջավայրի պատճառով։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը