Ներքին 1 տարի առաջ - 17:33 05-10-2025

Տաշիրում 18-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է

Տաշիրում 18-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հոդվածով։

Նշենք, որ ըստ Շամշյանի, կասկածյալը նույնպես Արցախից բռնի տեղահանված է, ավագ դպրոցի աշակերտ, 17 տարեկան։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին ժամը 16։00-ի սահմաններում Տաշիրի ոստիկանության բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված երիտասարդը քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։ Վիրավորը, ցավոք, գիտակցության չգալով, մահացել է։

Սպանվածը 18-ամյա Տիգրան Դ.-ն է, որը 2023 թ. բռնի տեղահանումից հետո ընտանիքով Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից տեղափոխվել էր Տաշիր քաղաք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը