Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 21:41 03-10-2025

Սարիկ Մինասյանի շապիկն էլ պատռվեց. շատ կսիրե ոստիկաններին ու դատախազությանը. Վարդան Ղուկասյան

Օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ասել է. «Գյումրիում ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, մենք գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել»։

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Փաշինյանի հայտարարություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ՔՊ-ն Գյումրիի ավագանու ընտրություններին ընտրակաշառք է բաժանել. «Ամբողջ Գյումրին ձեր ընտրակաշառք բաժանելու մասին է խոսում»։

Գյումրիի քաղաքապետի հայտարարություններին արձագանքել է Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։ Երեկ Հանրային ՀԸ տված հարցազրույցի ընթացքում Մինասյանը հորդորել է Գլխավոր դատախազությանը, որպեսզի Վարդան Ղուկասյանի հայտարարություններն ընդունեն, որպես հաղորդում հանցագործության մասին և ուսումնասիրեն։

«Մեկ-երկու անգամ հայտարարություն եղել է, ես լուրջ չեմ վերաբերվել, մտածել եմ՝ քաղաքական խոսույթ է։ Առիթն օգտագործելով դիմում եմ մեր գլխավոր դատախազին՝ Վարդան Ղուկասյանի հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հայտարարություն, թող կանչեն մեզ հարցաքննեն, նաև այս անգամ պարոն Ղուկասյանը կոնկրետ թաղի անուն է տվել, ասել, որ խանութում կամ խանութներում ընտրակաշառք է բաժանել, այն էլ՝ 60․000 դրամ։ Շատ հետաքրքրիր է իմանալ՝ մեր կողմնակիցներից ո՞վ է այդքան շատ ֆինանսական միջոցների տիրապետում, բացարձակ անընդունելի է ինձ համար, ես մինչև վերջ գնալու եմ, որպեսզի քրեական գործ հարուցվի։ Թող պարզեն՝ արդյոք եղել է անգամ 60 դրամի ընտրակաշառքի դեպք, եթե չէ՝ մարդիկ իրենց հայտարարությունների համար պատասխան են տալու»,- ասել է Սարիկ Մինասյանը։

Oragir.News-ը Սարիկ Մինասյանի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություն փորձեց ստանալ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանից:

«Դիմել է, թող դիմի, էհ ես ի՞նչ անեմ։ Սարիկ Մինասյանի շապիկն էլ պատռվեց. շատ կսիրե ոստիկաններին ու դատախազությանը։ Մենք գիտեինք խելքը գլխին տղա է, բայց բանից պարզվիգը, որ Սարիկ Մինասյանը աշխատող է խաբար չենք։ Եթե կանչեցին, ես կպատասխանեմ, հանգիստ եղեք»,- հայտարարեց Գյումրիի քաղաքապետը։

Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով իր անձի հետ կապված քննադատություններին, ասել է. «Հանձնարարական են ստացել և ոհմակով հարձակվում են։ Ոհմակային սկզբունքը կիրառելով են գործում, բայց ոչինչ ոհմակների դեմն առնելու ձևն էլ կա։ Ուրեմն իրենք պարտվում են, որ էսպես հարձակվել են Ղուկասյան Վարդանի վրա։ Ի՞նչ եմ ասել` ասել եմ, որ բոլորի հետ պիտի միություն կազմենք, որ մեր նկատմամբ ոտնձգություն չլինի, դա չի նշանակում պետության անկում։ Սրանք ինչի՞ են խառնվել իրար, ես չեմ հասկանում»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին