Ներքին 10 ամիս առաջ - 18:28 03-10-2025

YoHealth-ի հովանավորությամբ մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան» միջոցառումը

Սեպտեմբերի 30-ին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Գիտության շաբաթ» ամենամյա միջոցառումների շարքը, որն այս տարի կրում է «Զարգացնել գիտությամբ» կարգախոսը։ Միջոցառման գլխավոր հովանավորը YoHealth-ն է։ Միջոցառման հիմնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որը կընթանա մինչև հոկտեմբերի 5-ը։ Նպատակն է գիտությունն ավելի մոտ և հասկանալի դարձնել յուրաքանչյուրի համար, ցույց տալ նրա կիրառական նշանակությունը, ինչպես նաև ոգեշնչել դպրոցականներին ու ուսանողներին դառնալ գիտնականներ և ճարտարագետներ։ Այցելուները գիտափորձերի, ցուցադրությունների, խաղերի և հանդիպումների միջոցով անմիջականորեն կծանոթանան գիտական ու տեխնոլոգիական ձեռքբերումներին։

«Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանն իր խոսքում նշել է․ ««Գիտության շաբաթ․ Հայաստանն» անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Միջոցառման նպատակն է դառնալ գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման հարթակ։ YoHealth-ի ներգրավվածությունը՝ որպես գլխավոր հովանավոր, շատ կարևոր է, «Գիտության շաբաթ․ Հայաստանը» իր տեսակով սոցիալական միջոցառում է, որն ուղղված է հասարակության լայն զանգվածներին՝ ներկայացնելու գիտության և տեխնոլոգիաների կարևորությունը և երիտասարդներին ուղղորդելու ընտրել մասնագիտություններ՝ Հայաստանին հավելյալ արժեք տալու համար»։

YoSpace-ի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մելինե Մուրադյանը ներկայացրել է YoHealth-ի ներմուծած նոր լուծումը՝ YoJob-ը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս ստեղծել իրենց աշխատանքային պրոֆիլները, նկարագրել աշխատանքային փորձառությունն ու գիտելիքները, իսկ գործատուներին թույլ տալ տեղադրել իրենց աշխատանքային հայտարարությունները` այս կերպ միավորելով աշխատանք որոնողներին և առաջարկողներին մեկ հարթակում։ «Կարևորում եմ մեր մասնակցությունը «Գիտության շաբաթին», քանի որ հարթակը հնարավորություն է տալիս երիտասարդներին և առհասարակ բոլոր հետաքրքրված անձանց ծանոթանալ ոլորտի նորարարություններին և իրենց կարիերայում անել փոփոխություններ՝ YoHealth-ի հետ համատեղ», - ասել է Մելինե Մուրադյանը։

Այս տարի փառատոնը ներգրավել է շուրջ 300 դպրոց և մանկապարտեզ՝ իրականացնելով
ապակենտրոնացված միջոցառումներ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։ Փառատոնին մասնակցում են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը՝ դրանք հաշվարկելով և թույլ տալով փոխանակել նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար