Միտք Ներքին 10 ամիս առաջ - 10:01 03-10-2025

Մենք մեզ գաղափարազուրկ պետություն ու հանրություն դառնալու շռայլությունը չենք կարող թույլ տալ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երեկ մեր լրահոսում հայտնվեց լուր այն մասին, որ պատերազմի յոթ մասնակից տղաներ կառավարության շենքի դիմաց դրել են իրենց ստացած մեդալները և հեռացել։ «Մենք չենք կարող այս շքանշանները կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է», – ասել էր ակցիայի մասնակիցներից Արման Պետրոսյանը։

Ինձ համար հատկապես ծանր էր հետևել այդ ակցիային. անգամ էկրանից այն կողմ երևում էր, թե մարդկային ու էմոցիոնալ առումով որքան դժվար էր այդ պահը հենց տղաների համար։ Պատերազմ տեսած մարդիկ, իրենց մեդալները անձրևի տակ դնելիս, իջեցնում էին դրանք ոստիկանների ոտքերի առաջ։ Մեդալը խորհրդանիշ է. այն կրում է Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի անունները, ովքեր մեզ համար ազգային արժանապատվության, պայքարի և համառության սիմվոլներ։ Այդ ամենը արժեք է ստանում բացառապես գաղափարի շնորհիվ։ Երբ գաղափար չկա՝ ոչինչ այլևս արժեք չունի. ոչ կռիվը, ոչ զոհողությունը, ոչ մեդալը։

Տղաները այդ կռվում դրել են ամենաթանկը՝ իրենց կյանքը, առողջությունը։ Տեսել են իրենց մարտական ընկերների մահը։ Իրենք ապրել ու տեսել են այն, ինչը մենք՝ մնացածս, երբեք ամբողջությամբ չենք հասկանա։ Եվ հիմա, այդ ամենից հետո, նրանց ասում են՝ դու սխալ բանի համար ես կռվել, սխալ ես արել, որ պայքարել ես, որ չես թողել Արցախի հայերին ցեղասպանեն։ Ասում են՝ սխալ ես արել, որ հանուն ազգային արժանապատվության ու Արցախի հայերի կյանքի պաշտպանության զենք ես վերցրել։ Այս պայմաններում մարդկային զոհողությունը դարձնում են անարժեք։ Իսկ դրա հետ միասին՝ անարժեք են դառնում նաև մեդալը, պարգևը, շքանշանը, պագոնը և գաղափարական բոլոր մյուս սիմվոլները։

Երեկվա ակցիային հետևելիս, հիշեցի, որ 1998 թվականի հունվարի 23-ին լրագրող Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հարց էր ուղղում Սպարապետ Վազգեն Սարգսյանին Արցախի մասին։ Վազգենը պատասխանել էր. «Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի՝ ձեռք եմ բերել հպարտություն: Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա… Ես կռվել եմ, կռվում եմ, կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար․․․»։

2025 թիվն է։ Ծանր շրջան ենք ապրում․ փորձում են մեզ դարձնել գաղափարազուրկ, բարոյական արժեքներից զուրկ մի հանրույթ, ում համար կարևորը կուշտ փորով հաց ուտելն է։ Հանրույթ, որն այլևս չունի ձգտում, երազանք, նպատակ։ Չունի առաջ գնալու, զարգանալու որևէ իրական մոտիվացիա։ Հանրույթ, որի հարևանը իրեն թշնամի է դիտարկում ու որի դեմ մշտապես վարում է թաքնված, բայց երբեք չդադարող պատերազմ, հենց նույն տեղեկատվական ու հոգեբանական դաշտում։

Մենք մեզ գաղափարազուրկ պետություն ու հանրություն դառնալու շռայլությունը չենք կարող թույլ տալ։ Ուղղակի ՉԵՆՔ ԿԱՐՈՂ։

Գիտեմ՝ մի օր այս փուլն անցած կլինենք։ Բայց մինչ այդ, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես Արցախի արժեքը գիտակցող մարդ, որպես Ադրբեջանի քաղաքականությունը հասկացող մարդ, պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել պատերազմին մասնակցած տղաներին՝ իրենց կռվի, համառության, ազնվության և գաղափարին հավատարիմ մնալու համար։

Իրենց պայքարի ու անձնազոհության շնորհիվ ես գիտեմ, թե ինչ է նշանակում ազգային արժանապատվություն․․․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»