Ներքին 10 ամիս առաջ - 23:06 02-10-2025

ԴՕԿ կուսակցությունը պատրաստակամ է համագործակցելու Վրաստանի համապատասխան մարմինների հետ. Վարդան Ղուկասյանի նամակը Կավելաշվիլիին

Հարգելի պարոն նախագահ, Հարգելի պարոն Մդինարաձե,

Հայաստանի Հանրապետության ռադիկալ ընդդիմադիր «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի իշխանություններին՝ վերջերս Վրաստան–Թուրքիա սահմանին 190,000 կեղծ հայկական անձնագրերի և 29,000 կեղծ հայկական ID քարտերի առգրավման կապակցությամբ։

Ըստ մեր աղբյուրների՝ նշված փաստաթղթերը տպագրվել էին Թուրքիայի Իզմիր քաղաքում և նախատեսված էին ապօրինի կերպով Հայաստան ներմուծելու համար՝ 2026 թ․ Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները կեղծելու նպատակով։

Մենք լիովին գնահատում ենք ձեր պետական կառույցների զգոնությունն ու օպերատիվ գործողությունները, որոնք ուղղված են մեր տարածաշրջանի կայունության, ընտրական գործընթացների թափանցիկության և ժողովրդավարական սկզբունքների պահպանմանը։

ԴՕԿ կուսակցությունը հայտարարում է իր պատրաստակամությունը՝ լիարժեք համագործակցելու Վրաստանի համապատասխան մարմինների հետ նմանատիպ հարցերում և ամեն կերպ աջակցելու անօրինական մեխանիզմների բացահայտման ու կանխման գործում։

Մենք պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն, որպեսզի նման պլանները չխախտեն մեր ժողովրդավարական պրոցեսները եւ պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները՝ անկախ նրանց իրավունքակից լինելուց կամ քաղաքական դիրքից։

Հ.Գ. Ուշագրավ է, որ այս իշխանությունները լավ գիտակցում են իրենց դիրքի խոցելիությունը և, այն փոխհատուցելու նպատակով, համագործակցել են իրենց թուրք գործընկերների հետ՝ կեղծ անձնագրերի հրատարակումն ու տարածումը կազմակերպելու համար։

Նրանց նպատակն է ներգրավել արտասահմանյան քաղաքացիներ՝ այդ թվում հնդիկ առանձին անձանց և այլ քաղաքացիների, որպեսզի ընտրությունների ժամանակ ապահովեն կեղծ արդյունքներ։ Ամփոփ ասած՝ նպատակն է ապահովել ընտրությունների ընթացքում ձայների ֆիկտիվ հաշվարկ՝ Հայաստանում գտնվելու կարգավիճակի սահմանափակումներ ունեցող կամ այլ կերպ հեռու գտնվող անձանց ձայները օգտագործելով:

Մենք տեղյակ ենք, որ կեղծ անձնագրերի պատվիրատուներ կարող են լինել ինստիտուցիոնալապես ձեւավորված շրջանակներ՝ այսօր գործող կառավարությունից, ովքեր, ըստ մեր որոշ գնահատականների, գրեթե վստահ են, որ չեն կարող օրենքով կշռել իրական մեծամասնությունը։

Այս ահազանգը կարևոր է, ուստի խնդրում ենք, որ այս տեղեկությունների պատճենը դրան հետաքրքրություն ունեցող բոլոր եվրոպական գործընկերներին, այդ թվում՝ Եվրամիության դիտորդական առաքելություններին, նույնպես ուղարկվի՝ որպեսզի միջազգային պատկան մարմինները ծայրաստիճան լուրջ ընդունեն այս վտանգը և ձեռնարկեն համապատասխանա քայլեր։

Կրկին շնորհակալություն ձեր ջանքերի և արագ արձագանքի համար։

Հուսով ենք` մեր փոխըմբռնությունը և համագործակցությունը կխթանեն տարածաշրջանային անվտանգությունն ու ընտրված կառավարման մեխանիզմների պաշտպանությունը։

Հարգանքներով,

«ԴՕԿ» կուսակցության

Պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur