Ուղիղ եթեր
Միտք Ներքին 10 ամիս առաջ - 17:03 02-10-2025

Կառավարությունն ու քաղաքապետարանն անգործություն են ցուցաբերել․ Նաիրի Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատարանը կրկին մերժեց Հյուսիս-հարավ ճանապարհի Մալաթիայի հատվածում շինարարության արգելքը վերացնելու միջնորդությունը:

Իհարկե, կարելի է ամբողջ մեղքը գցել միայն դատարանի վրա, բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ Կառավարությունն ու քաղաքապետարանը վերջին 3 տարիներին այս հարցով ցուցաբերել են անգործություն:

Հրաշալի է, որ 300 դպրոց ու մանկապարտեզ ենք կառուցում և տարեկան 500կմ ճանապարհ ենք նորոգում մարզերում, բայց դա չի արդարացնում այստեղի ձախողումը:

Ինձ համար չափազանց բարդ է մերոնց քննադատելը, բայց ցավոտ է տեսնել, որ Ճապոնիայում քանդված ճանապարհը (նաև գազի, հոսանքի, ջրի, կոյուղու գծերը) գիշեր-ցերեկ աշխատելով նորոգում են 7 օրում, իսկ մենք 3 տարի չենք կարողանում կառուցել 250 մետրանոց ճանապարհը:

Երբ մայիսին սկսեցի զբաղվել այս հարցով, ինձ քաղաքապետարանի ԾԻԳ-ից ասացին, որ լավ իրավաբանի կարիք ունեն, ես խնդրեցի իմ փաստաբան ընկերը հակընդդեմ ապահովում պահանջելու միջնորդություն գրեց, դա փոխանցեցի իրենց, բայց արդեն 4 ամիս է չեն ներկայացնում դատարան՝ հույս ունենալով առանց դրա հաշտության գալ հայցվորի հետ: Հավանականությունը շատ մեծ էր, որ դա կբավարարվեր և հիմա արդեն շինարարության փուլում կլինեինք»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի