Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:15 01-10-2025

Ամբողջ Գյումրին ձեր ընտրակաշառք բաժանելու մասին է խոսում․ Վարդան Ղուկասյանը՝ Փաշինյանին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական և հանրային դաշտից: «Ինչպե ՞ս, քաղաքական և բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում, և ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև խոսել է, որ Վարդան Ղուկասյանը ընտրակաշառքով է ընտրվել։

Փաշինյանի հայտարարություններից հետո Գյումրիի քաղաքապետը ասուլիս էր հրավիրել և անդրադարձել Նիկոլ Փաշինյանին։

«Ամբողջ Գյումրին ձեր ընտրակաշառք բաժանելու մասին է խոսում։ Ամբողջ ապարատի դեմ առանց կաշառքի ենք պայքարել»,- ասել է Ղուկասյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի