Արտաքին 1 տարի առաջ - 11:53 01-10-2025

Պենտագոնը հաստատել Է Իրաքում առաքելությունը դադարեցնելու իր մտադրությունը

Պենտագոնը երեքշաբթի օրը իր հայտարարության մեջ հաստատել է Իրաքում իր ռազմական առաքելությունը դադարեցնելու մտադրությունը, և այդ գործընթացը, ըստ ամերիկացի պաշտոնյայի, կհանգեցնի նրան, որ Բաղդադը կղեկավարի ԻՊ-ի (Իսլամական Պետություն) մնացորդների դեմ պայքարի ջանքերն իր իսկ երկրի տարածքում, հայտնում է Reuters-ը։

Ըստ ծրագրի, ԱՄՆ-ը և նրա կոալիցիոն դաշնակիցները դրա փոխարեն կկենտրոնանան Սիրիայում ԻՊ-ի մնացորդների դեմ պայքարի վրա և իրենց անձնակազմի մեծ մասը կտեղափոխեն Իրաքյան Քուրդիստան՝ այդ առաքելությունն իրականացնելու համար, ասել է պաշտոնյան, ով խոսել է անանունության պայմանով։

2025 թվականի սկզբին ԱՄՆ-ն Իրաքում ունեցել է մոտ 2500 զինծառայող և ավելի քան 900-ը հարևան Սիրիայում՝ 2014 թվականին ԻՊ-ի դեմ պայքարելու համար ստեղծված կոալիցիայի կազմում, երբ վերջինս անկարգություններ էր հրահրում երկու երկրների տարածքում։ Պաշտոնյայի խոսքով՝ անցումային շրջանի ավարտից հետո Իրաքում ամերիկյան զորքերի ընդհանուր թիվը կկազմի 2000-ից պակաս մարդ և նրանց մեծ մասը կլինի Էրբիլում։

«Վերջնական թիվը դեռևս որոշված չէ»,— հավելել է պաշտոնյան՝ առանց ժամկետներ նշելու։ Բաղդադում մնացող ամերիկյան զորքերն իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն երկկողմ անվտանգության ոլորտում սովորական համագործակցության հարցերի վրա, այլ ոչ թե ԻՊ-ի դեմ պայքարի։ «ԻՊ-ն այլևս մշտական սպառնալիք չի ներկայացնում Իրաքի կառավարության կամ ԱՄՆ-ի համար՝ Իրաքի տարածքից։ Սա կարևոր նվաճում է, որը թույլ է տալիս մեզ ավելի պատասխանատու լինել, որպեսզի Իրաքը գլխավորի անվտանգության ապահովման ջանքերը իր իսկ երկրում»,- ասել է ԱՄՆ ռազմական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչը։

Անցյալ տարի ԱՄՆ-ն համաձայնության է հասել Իրաքի հետ՝ Անբար նահանգի արևմտյան մասում գտնվող Այն ալ-Ասադ ավիաբազան դուրս բերելու և այն Իրաքին հանձնելու վերաբերյալ: ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ փոխանցումը դեռևս «ընթացքի մեջ է» և հրաժարվել է լրացուցիչ մանրամասներ տրամադրել:

Թեև Թրամփի վարչակազմը նույնպես ուրվագծել է Սիրիայում զորքերի քանակը կրճատելու ծրագրերը, պաշտոնյան ասել է, որ դա պայմանական է և «մենք այս պահին մնում ենք ստատուս քվոյի մեջ»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին