Ներքին 11 ամիս առաջ - 17:32 30-09-2025

Պայթյուն Երևանում՝ Այասի գործարանում. կա 4 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացիներ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված անձինք տեղափոխվել են Այասի 112 հասցեից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն։

Այս պահին համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը և ում է պատկանում այդ տարածքը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տարածքը հիշեցնում է կիսակառույց, փնթի մի շինություն, որտեղ հավանաբար աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել, թե ինչից՝ պարզվում է։

Իսկ պայթյունի հետևանքով կոտրվել են պատուհանի ապակիները և առաստաղի վրա փակցված պլաստմասե կոնստրուկցիաները։

Մանրամասները՝ սզբնաղբյուր կայքում