Ներքին 10 ամիս առաջ - 16:37 30-09-2025

3-րդ մա՞սն էլ են հանձնել․ ինչու են Ucom-ի բաժանորդները Երևանում թուրքական ռոումինգին միացել

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ տհաճ անակնկալի են եկել՝ նկատելով, որ Երևանի տարածքում, մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանում՝ 3-րդ մասում, իրենց բջջային հեռախոսները ինքնաբերաբար միանում են թուրքական օպերատորներին։ Առանց որևէ զգուշացման՝ ակտիվացվում է ռոումինգը, ինչը հղի է ինչպես ֆինանսական կորուստներով, այնպես էլ անվտանգության լուրջ ռիսկերով։

Առհասարակ նման երևույթները նորմալ են պետական սահմանի մոտակայքում գտնվող բնակավայրերում, սակայն ոչ մայրաքաղաքի գրեթե կենտրոնում։ «Կարող ա 3-րդ մա՞սն էլ են հանձնել, վրեքներս խաբար չկա»,- կեսկատակ իր մտահոգությունը հայտնեց քաղաքացին։

Oragir.News-ը կապ հաստատեց Ucom ընկերության հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է ՀՀ տարածքում քաղաքացու հեռախոսահամարը թուրքական ռոումինգին միացել։

Ի պատասխան՝ ընկերությունից հայտնեցին, որ խնդիրը տեխնիկական տատանումների հետևանքով է առաջացել․ «Նայեք` իրենց կայանները շատ մոտ են սահմանին։ Ու հնարավոր է մեր կայանների հետ կապի տատանումների արդյունքում ռոմինգը իրենց համարին ակտիվ է եղել, էդպես միացել եք իրենց օպերատորին»։

Այսպիսով՝ ըստ Ucom-ի պարզաբանման՝ ընդամենը «տեխնիկական պատահականության» հետևանքով է Երևանում քաղաքացիների հեռախոսները միացել թուրքական ցանցին։

Ավելի մտահոգիչ է այն իրողությունը, որ հեռահաղորդակցության խոշոր ընկերությունն իր բաժանորդներին առաջարկում է «ինքնուրույն» ապաակտիվացնել ռոումինգը՝ առանց երաշխիք տալու, որ դա կրկին չի կրկնվի։

«Եթե Հայաստանում եք, ռոմինգներ ձեզ էս պահին անհրաժեշտ չէ, կարող եք կոդով ապաակտիվացնել։ Հետո, երբ անհրաժեշտ կլինի, էլի կմիացնեք»,- հայտնեցին մեզ։

Փաստացի՝ Հայաստանի քաղաքացու տեղեկատվական անվտանգությունը թողնվել է բախտի քմահաճույքին, և առաջատար օպերատորը բացատրություն չունի, թե ինչո՞ւ է իր բաժանորդը Երևանի կենտրոնից ոչ այնքան հեռու գտնվող տարածքում միանում թուրքական ռոումինգին։ Ընդ որում, այս դեպքում խոսքը գնում է ոչ թե որևէ բարեկամ երկրի, այլ չբարեկամ պետության մասին, և ողջամիտ կասկած կա, թե թուրքական կողմը ոչ լավ նպատակներով կօգտագործի ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար