Ներքին 1 տարի առաջ - 12:53 30-09-2025

Վարդենիսում հրկիզել են ՀԷՑ-ին պատկանող «ՈւԱԶ»-ը. կասկածյալը վարորդի նախկին փեսան է. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենի քաղաքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Սարգիսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է ու արդեն իրավապահներին նշված փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչ 67-ամյա Ռոբերտ Թ.-ն հայտնել է, որ իր տան բակում կայանված, իր կողմից շահագործվող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա բենզին են լցրել և այրել՝ իրեն պատճառելով նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի և քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ռոբերտ Թ.-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վարդենիսի մասնաճյուղում, իսկ հրկիզված «ՈւԱԶ»-ը հաշվառված է նշված ընկերության համնեկմռում։ Կասկածյալին էլ նրա նախկին փեսան է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը