Միտք Ներքին 10 ամիս առաջ - 10:07 30-09-2025

Մարդիկ պատահականությամբ պաշտոններ են ստացել, որի համար պարտավոր են մի անձի, ով իրենց արգելում է Եռաբլուր գնալ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին ամիսներին ՊՆ-ի պաշտոնական էջով ներկայացվում է տարբեր մշակութային դեմքերի այցերը զորամասեր, ներկայացվում այդ այցելությունների կարևորությունը:

Բայց օրինակ` ԱԺ պատգամավորը նույն ժամանակահատվածում, այնտեղ գնալու հնարավորություն չունի, որովհետև ՊՆ-ում համարում եմ, որ այն վտանգավոր զարգացումները, որոնք արտաքինից են միայն նկատելի, պետք է քողարկել գոնե ներսից:

Բանակը հեքիաթային փոփոխությունների, անիրականանալի ծրագրերի փիառումից դուրս՝ փակ աշխարհ է, որովհետև իշխանության համար խնդրահարույց է իրավիճակին տիրապետող մարդկանց մուտքը զորամաս/մարտական դիրք` տեղում իրադրություն գնահատելու և իրերի դասավորությունից կարծիք ձևավորելու պատճառով:

Իսկ ի՞նչով են փակում տեղեկատվական վակումը: Այո՛, Կիրանցի պատ արշավներ կազմակերպում, անհասկանալի դեմքերի ամրացման շրջաններ տանում, որոնց գտնվելու վայրից մինչև կառույցի տարբեր էլեմենտներ գաղտնիության ռեժիմում պետք է լինեն:

Չնայած պետք է իրավիճակն էլ ճիշտ ընկալել. մարդիկ պատահականությամբ պաշտոններ են ստացել, որի համար պարտավոր են մի անձի, ով իրենց արգելում է Եռաբլուր գնալ, բանակի դերի մասին միտք հնչեցնել, առավել ևս` բանակի հերոսական դրվագներից խոսել:

Ինչը, որ փակ պետք է լինի, խիստ գաղտնիության ռեժիմում՝ բաց է, իսկ ինչը պետք է դիտարկումների և լուսաբանումների համար՝ բազմաթիվ կողպեքների տակ է»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur