Ներքին 1 տարի առաջ - 10:50 19-12-2024

ԶՊՄԿ-ում ադրբեջանցիներ պաշտոններ չեն ստացել. հերքում

Տեղեկացնում ենք, որ 2023թ. սեպտեմբերի 2-ին www.oragir.news ինտերնետային-վերլուծական ինտերնետային կայքում հրապարակված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության վերաբերյալ՝ «Տրոյական ձին Սյունիքում․ ԶՄՊԿ-ում ադրբեջանցիներ են պաշտոններ ստացել․ աշխատակից» հոդվածը, մասնավորապես՝ «2023թ. մայիսից ԶՊՄԿ-ում ադրբեջանցիներ են աշխատում», «5-6 հոգի են, նրանց Բաքվից իջեցրել են մայիս ամսին ու նրանք կազմաքանդում են կառուցվածքները և այլն։ Զարգացման ծրագիր կար, որ պետք է 30 միլիոն դրվեր, նրանք այդ ծրագիրն ամբողջովին վիժեցրեցին», «Նրանցից մեկը, որ հիմա զբաղեցնում է ԶՊՄԿ կապիտալ շինարարության նորանշանակ տնօրենի պաշտոնը՝ Արտյոմ Անատոլևիչ Բորոդաև: Հայաստան տեղափոխվելուց անմիջապես հետո Արտյոմ Բորոդաևը կատարել է հակապետական և հակազգային հայտարարություններ, առանձնապես ասել է, որ հայերը թուրքերի և ադրբեջանցիների խառնուրդն են», «բազմաթիվ տեղացիներ անգործության են մատնված», «Իսկ ԶՊՄԿ-ի ներկայիս ռուսական սեփականատեր Գեոպրոմայնինգը, ՀՀ կառավարության հետ համատեղ, մեծացնում է արտադրական ծավալները: Մի կողմից ռուսները մեծացնում են ծավալները, մյուս կողմից ռուս լրագրողները բողոքում են բնապահպանական խնդիրների համար: Երկուսն էլ աշխատում են մեր ոխերիմ թշնամու համար», «ավելին՝ ԶՄՊԿ-ում հունիսի վերջ, հուլիսի սկզբին կոնֆլիկտ է եղել, որ եթե այդ անձը մտնի գործարանի տարածք, մեքենան կվառեն» ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն:

Այս կապակցությամբ, ներողամտություն ենք հայցում ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից՝ վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություն հրապարակելու և տարածելու, ինչպես նաև գործարար համբավը արատավորելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում