Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 09:33 30-09-2025

Արարատի մարզում բախվել են «Զիլ 130»-ը և Ford Fusion-ը․ վերջինը մի քանի պտույտ գլորվելով կողաշրջված հայտնվել է դաշտում. կա զոհ․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում Արտաշատ - Վերին Արտաշատ գյուղամիջյան ճանապարհին բախվել են «Ford Fusion» և «Զիլ 130» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում մարմինը օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են մեքենայից դուրս, իսկ մարմնից մի քանի մետր այն կողմ էլ՝ կտրված ոտքի մի հատված։

Բախման հետևանքով «Ford Fusion»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել երկաթե էլեկտրասյունը, մի քանի պտույտ շրջվել, ապա բախվել դաշտում տեղադրված որպես քոլիկ օգտագործվող երկաթե կոնստրուկցիայիմ և կողաշրջվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Գալստյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը «Ford Fusion»-ի վարորդն է, ով Վերին Արտաշատից դեպի Արտաշատ ընթանալիս բախվել է ընթացքում երթևեկող «Զիլ 130»-ի հետնամասին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին