Ներքին 11 ամիս առաջ - 21:26 29-09-2025

Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին հաղթանակի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին հաղթանակի կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Մայա Սանդուին և Մոլդովայի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրի եվրոպական ապագայի առաջխաղացմանը նվիրվածության կապակցությամբ»,- գրել է Փաշինյանը։