Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:45 29-09-2025

Մտահոգիչ թվեր հնչեցին, քաղաքացիները 5 բալանոց համակարգով գնահատել են քաղաքապետարանի աշխատանքը

Տարեսկզբից մինչ սեպտեմբերի 26-ը ստացված 19075 հայտից, ավարտված կարգավիճակում են 18 200-ը և դրանցից գնահատվել է ընդամենը 8062-ը. Դրանք ստացվել են քաղաքացիներից ի պատասխան այն հարցի, թե որքանով է արդյունավետ լուծվել ներկայացված խնդիրը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Լիլիթ Յավրյանը։

Նա ներկայացրեց, թե 5 բալանոց համակարգով ինչպես են քաղաքացիները գնահատել վարչական շրջաններում ու քաղաքապետարանի ու նրա կառույցների աշխատանքը։

Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ որոշակի դրական բաներ լսեցին և որոշակի մտահոգիչ բաներ․ «Օրինակ, հասկանալի է որ փոքր վարչական շրջաններում մի քանի ընդամենը վատ գնահատականը կարող է ամբողջ պատկերը փչացնել և այդտեղ մի փոքր, միգուցե դժվար լինի հստակ հասկանալ՝ արդյոք այս գնահատականին համապատասխան է, թե ոչ։ Բայց ուզում եմ շատ կարևոր մի բան ֆիքսենք: «Ակտիվ քաղաքացի» հարթակը ստեղծված է նրա համար, որպեսզի քաղաքացիները բարձրաձայնեն Երևան քաղաքում իրենց արձանագրած այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք և մենք պարտավոր ենք դա անել։ Այս գնահատականներն էլ ցույց են տալիս, թե մենք որքան լավ ենք կարողանում մեր քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները լուծել և որքան բավարարված են նրանք մնում մեր աշխատանքից։

Քաղաքապետը խնդրեց բոլորին ուշադիր լինել «Ակտիվ քաղաքացի» հարթակ հավելվածին և ամեն մեկն իր գնահատականի պատասխանատուն լինի, որովհետև մտահոգիչ թվեր նույնպես հնչեցին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը