Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 11:08 29-09-2025

Ավինյանը հանձնարարել է աշխատել օդի որակը վատացնող գործոնները վերացնելու ուղղությամբ

«Գարնան ամիսներին օդի որակը սկսում է բարելավվել, իսկ ամռանը՝ թեժ շինարարության և հանքարդյունաբերության շրջանում, գերազանց է կամ լավ»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օդի որակին և հավելել, որ ըստ սարքերի ցուցանիշների՝ խնդիր է, երբ այն վատթարանում է ավելի ցուրտ ամիսներին։

Ըստ քաղաքապետի՝ ձմռանը օդի որակը վատ է։ Նա ակնկալում է ավելի կենտրոնացած ծրագրեր այդ խնդրի ուղղությամբ, ինչպես նաև հավելյալ հետազոտություն է պետք։

Ամենից շատ դիտված