Ներքին 1 տարի առաջ - 19:06 28-09-2025

Կոտայքում բախվել են «Ford»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մոտոցիկլետի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում բախվել են 22-ամյա Էրիկ Կ.-ի վարած մոտոցիկլն ու 49-ամյա Կարեն Գ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել «Ford»-ի վարորդը, քաղաքացիներն ու օպերատիորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում