Ներքին Միտք 10 ամիս առաջ - 16:17 28-09-2025

Ցավոք, այս նշանավոր իրադարձությանը չեն մասնակցում խղճի և հավատքի բանտարկյալներ Բագրատ և Միքայել Սրբազանները

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

Մասնակցեցի Վարագա Սուրբ Խաչի տոնի առթիվ դեպի Նոր Վարագավանք ուխտերթին:
Վարագա Սուրբ Խաչի տոնը հատուկ է միայն Հայ Եկեղեցուն, որը հաստատվել է 653թ., երբ Թոդիկ և Հովել ճգնավորները գտան Քրիսոտոսի Խաչափայտի մասունքը:

Եկեղեցական ավանդության համաձայն՝ Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից խուսափելով՝ Ս. Հռիփսիմյանց կույսերը փախչում են Հայաստան և հաստատվում Վարագա լեռան վրա: Կույսերից Ս. Հռիփսիմեն իր պարանոցին կրում էր Քրիստոսի Խաչափայտից մի մասունք, որն էլ պահում է Վարագա լեռան քարայրներից մեկում՝ վախենալով, որ այն կընկնի հեթանոսների ձեռքը:

653թ-ին Թոդիկ անունով մի կրոնավոր՝ իր սրբասեր աշակերտ Հովելի հետ միասին ճգնելու համար հաստատվում է Վարագա լեռան վրա:

Նրանք աղոթքներով, խիստ ծոմապահությամբ խնդրում էին Տիրոջը, որ իրենց արժանացնի Սուրբ մասունքը գտնելուն և համբուրելուն:

Մարդասեր Աստված, Ով կատարում է Իր երկյուղածների կամքը, լսեց նրանց խնդրանքը: Եվ մի գիշեր երկնքում երևաց խաչանիշ լույսի նշանը, որը, 12 լուսեղեն սյուներով շրջապատված, մտավ եկեղեցի և կանգ առավ Սբ. Սեղանի վրա: Վանահայրն ու իր աշակերտը լույսի հետևից շտապեցին եկեղեցի և Սբ. Սեղանի վրա գտան թանկագին սուրբ նշանը` Քրիստոսի Խաչափայտի մասունքը: Նրանք ծնկի եկան և երկրպագեցին Աստծուն: Ապա այն վերցնելով իրենց ձեռքը՝ արտասվալից համբուրեցին և գոհացան Տիրոջից:

Խաչը մեր ժողովրդի համար ունի աստվածային սիրո, հավատի և հույսի խորհուրդ: Մեր հավատի անսասանությամբ ու հայրենիքի հանդեպ սիրով էլ հաղթահարելու ենք ամեն փորձություն:

Ցավոք, այս նշանավոր իրադարձությանը չեն մասնակցում խղճի և հավատքի բանտարկյալներ Բագրատ և Միքայել Սրբազանները:

Տավուշի հավատավոր ժողովուրդն ամեն անգամ եկեղեցի մտնելիս փնտրում է իր թեմի նվիրյալ առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին:

Մեր աղոթքներն ուղղում ենք նաև նրանց ազատությանն ու մեր երկրում արդարության հաստատմանը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար