Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով կան զոհեր
Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ։
Այս մասին հայտնել է եմենական Al Masirah հեռուստաալիքը։
Հրապարակված տեսանյութի համաձայն՝ Նուսեյրաթի փախստականների ճամբարի բնակելի շենքերի վրա Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով զոհեր կան տեղի բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաների։