Ներքին 1 տարի առաջ - 13:40 27-09-2025

Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ քաղաքական էլեմենտ չկա. ՆԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնում

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ քաղաքական էլեմենտ չկա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

ՆԳՆ խոսնակը հրաժարվեց որեւէ տեղեկություն հայտնել Նարեկ Օհանյանի ձերբակալության վերաբերյալ, այդ թվում չհայտնեց՝ արդյոք Օհանյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, թե ոչ։ Նա հերքեց նաև քաղաքական շարժառիթը։

«Քաղաքական որևէ էլեմենտ չկա», ընդգեց ՆԳՆ խոսակը

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը