Մամուլ 1 տարի առաջ - 08:15 27-09-2025

ՔՊ-ականներին էլ են գաղտնալսում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Որոշ տեղեկություններով, «Քաղպայմանագիր» խմբակցության մոտ չորս տասնյակից ավելի պատգամավորներ վերջին ամիսներին հատուկ սարքեր են ձեռք բերել, որը թույլ չի տալիս, որ գաղտնալսեն մարդկանց։ Ինչպես հայտնի է, գաղտնալսումներն արվում են հիմնականում հեռախոսների միջոցով, ընդ որում` պարտադիր չէ, որ մարդը դրանով խոսելիս լինի, սմարթֆոնն անգամ պասիվ վիճակում կարող է գաղտնալսելու գործիք դառնալ:
Հիմա կարկառուն ՔՊ-ականների աշխատասենյակների որեւէ անկյունում այդ արկղերը` գաղտնալսումը կանխող սարքերն են դրված: Երբ ՔՊ-ականներն իրենց աշխատասենյակներում ուզում են զրուցել որեւէ մեկի հետ կամ հյուրեր են ընդունում, հեռախոսները դնում են այդ արկղի մեջ:
Այն թույլ է տալիս, որ հեռախոսը միշտ հասանելի մնա, մուտքային զանգեր գան, սակայն արգելում է որոշակի ֆունկցիաներ, որոնց միջոցով հնարավոր է գաղտնալսել մարդկանց խոսակցությունները։ Այդ սարքերն արժեն մոտ 300-400 հազար դրամ։ Սա վկայում է այն վախի ու ստալինյան մթնոլորտի մասին, որը ստեղծվել է ՔՊ-ում, որի զոհն արդեն նաեւ ՔՊ-ականներն են դարձել: Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավար երկիրը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը