Ներքին 1 տարի առաջ - 18:40 26-09-2025

Նախընտրական փիար է․ Ալեն Սիմոնյանը չէր ասելու՝ 5% էլ չենք ստանալու 

«Միշտ իմացեք՝ ընտրություններին մասնակցել պատրաստող քաղաքական ուժի ներկայացուցիչին, եթե հարցնեք, թե որն է իրենց արդյունքը, բոլորն էլ ասելու են՝ նենց արդյունք են ունենալու, որ բոլորը մնան զարմացած։ Դուք երբեք չեք տեսնի մի քաղաքական գործչի, ով կասի՝ այո, մենք գնում ենք ընտրությունների՝ պարտվելու համար, կամ ասի՝ մենք գնում ենք ընտրությունների՝ հազիվ մի 10 % ձայն ստանալու»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ ՔՊ-ին 2026-ի ընտրություններում ավելի շատ ձայն է ստանալու, քան ստացել է 2021-ին։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ 2026-ին կայանլիք խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն ավելի շատ ձայն է ստանալու, քան ստացել է 2021-ին։ Ըստ Սիմոնյանի՝ դրան նպաստելու է հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը և, իր խոսքով, արդեն իսկ հաստատված խաղաղությունը։

Քաղտեխնոլոգը շեշտում է՝ բոլորն էլ նույն բանն են ասում, ինչը կոչվում է նախընտրական փիար կամպանիա։ «Շատ նորմալ է, որ Ալեն Սիմոնյանը նման պատասխան է տվել, տարօրինակ կլիներ, որ ինքը ուրիշ պատասխան տար, ասեր՝ մենք չենք հաղթելու, մենք չենք անցնելու 5 %-ը, 4%-ը չենք հաղթահարելու, ընդհանրապես դուրս ենք մնալու և այլն։ Խիստ տարօրինակ կլիներ, եթե նման հայտարարություն աներ․ իր հայտարարությունը ամբողջովին, ուրեմն, տրամաբանական է»,- ասաց նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ շատ հանգամանքներից է կախված, թե արդյոք ընտրություններում ՔՊ-ն նման արդյունք կարձանագրի՞, թե՞ ոչ։

Oragir.News-ի հարցին՝ ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը՝ քաղտեխնոլոգը պատասխանեց․ «Մրցակիցներն ի՞նչ ընտրարշավ կիրականացնեն, ի՞նչ որակի ընտրարշավ կլինի, դրսի ազդեցությունը ինչպիսի՞ն կլինի ընտրական գործընթացի վրա, և այլ բազմաթիվ գործոններ կան, որոնք պետք է հաշվի առնել, հետո նոր միայն գնահատական տալ»։

Անդրադառնալով վաշինգտոնյան համաձայնագրի շահարկումներին, քաղտեխնոլոգը տրամաբնական քայլ որակեց դա, նշելով, որ դա սովորական նխընտրական փիար քայլ է։

«Դա իրենց նախընտրական փիար կամպանիան է, շատ սովորական է, բա իրենք հո չեն ասի, որ Ադրբեջանը դուրս չի եկել Հայաստանի տարածքներից, որ մեր բանակն ամբողջովին կազմաքանդվում է, որ Հայաստանի արտաքին պարտքն ավելանում է։

Ալեն Սիմոնյանը տրամաբանական պատասխաններ է տվել։ Կլինի Ալեն Սիմոնյանը, թե որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ, բոլորը, պետք է ասեն՝ մենք գնում ենք հաղթելու և ստանալու ենք 70 %։»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը