Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:08 25-09-2025

Միակ հանցագործը, որը պիտի դատվի, Նիկոլ Փաշինյանն է. կարծիքներ՝ Գյումրիից

Գյումրեցիները շատ վրդովված են, որ 3 ամիս է Շիրակի թեմի առաջնորդը կալանավորված է։

Oragir.News-ի հետ զրույցում ասում են, որ իշխանությունը կոպիտ սխալ է թույլ տվել, որ կալանավորել է Միքայել Սրբազանին։

Oragir.News-ը զրուցել է գյումրեցիների հետ, ի մի բերել նրանց կարծիքները։

«Միակ հանցագործը, որը պիտի դատվի, Նիկոլ Փաշինյանն է։ Միքայել Սրբազանի միակ «մեղքը» հայրենիքը սիրելն է»,- նշեց գյումրեցիներից մեկը։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղադրական վերդիկտ է կայացրել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը մնաց անփոփոխ:

Նշենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը կալանավորված է հունիսի 28-ից: Հավելենք, որ երկուշաբթի օրը նախատեսված է լրացուցիչ դատալսում։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը