Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:06 25-09-2025

Սրբազանին մեկուսացնում են, քանի որ հզոր խոսք ունի ու կարող է ազդել ժողովրդի վրա․ քահանա

«Անօրինական է, ապօրինի է, արդարության դեմ։ Երեկվա դատարանի վերդիկտը իրավական համակարգի թաղումն էր»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Շիրակի թեմի քահանա Տեր Նշան քահանա Պանֆյորովը` անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով դատարանի վճռին։

Քահանայի խոսքով` Սրբազանին մեկուսացնում են, քանի որ հզոր խոսք ունի ու կարող է ազդել ժողովրդի վրա։

Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղադրական վերդիկտ է կայացրել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը մնաց անփոփոխ: Նշենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը կալանավորված է հունիսի 28-ից: Հավելենք, որ երկուշաբթի օրը նախատեսված է լրացուցիչ դատալսում։

Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին