Արտաքին 1 տարի առաջ - 20:39 24-09-2025

Իրանը ծնկի չի գա ագրեսորի առաջ․ Մասուդ Փեզեշքիան

Իրանը երբեք ծնկի չի գա ագրեսորի առաջ։

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:

Դրա հետ մեկտեղ նա կրկնել է ավելի վաղ արված հայտարարություններն այն մասին, որ Թեհրանը երբեք միջուկային զենք ստանալու նպատակ չի դրել: Այս համատեքստում Փեզեշքիանն անօրինական է համարել հանրապետության դեմ միջազգային պատժամիջոցները վերսկսելու մասին «եվրաեռյակի» որոշումը:

Իրանի նախագահի խոսքով՝ Իսլամական Հանրապետության դեմ վերջին ագրեսիան հարված էր Մերձավոր Արևելքի կայունությանը: Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին մեծապես խաթարել են տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը։ Անվտանգությունն ապահովվում է ոչ թե ուժով, այլ փոխադարձ հարգանքով. երկրները պետք է լսեն միմյանց։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան (եվրաեռյակը) օգոստոսի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել էին Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին, որը չեղարկվել էր 2015 թվականի միջուկային գործարքով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը